Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Մունիր էլ Հադադին հայտարարել է, որ իր համար շատ հաճելի է աշխատել Լիոնել Մեսսիի հետ նույն թիմում:
«Ամեն ինչ շատ արագ և ինձ համար անսպասելի էր: Բայց ես չեմ պատրաստվում հանգստանալ և վախի զգացում չունեմ: Ցանկանում եմ աշխատել և շարունակել ապացուցել, որ կարող եմ տեղ զբաղեցնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շարքում: Դժվար է ընդգրկվել աշխարհի լավագույն ակումբի կազմում, ավելի դժվար է այնտեղ պահպանել տեղը:
Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նա իմ ֆուտբոլային կուռքն է: Ես օրինակ եմ վերցնում նրանից: Լեոն յուրօրինակ է և լավագույն ֆուտբոլիստն աշխարհում»,- Marca-ն մեջբերում է Էլ Հադադիի խոսքերը: