Friday, 29 03 2024
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները

Արտահերթ ընտրությունների պահանջի լույսն ու ստվերը

Ոչ իշխանական եռյակի օրակարգում ոչ պաշտոնապես ներառված կարելի է համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը: Այդ պահանջը ուղղակի հնչեցնող չկա, սակայն արդեն իսկ եռյակի որոշ ներկայացուցիչներ, առավելապես, իհարկե, ԲՀԿ-ից, խոսում են նման պահանջի հնարավորության մասին:

Ըստ որում` հետաքրքրական մի բան էլ. ռուսական մամուլում արդեն հայտնվում են տեղեկություններ, որ եռյակը շատ մոտ ապագայում իշխանություններին ներկայացնելու է նման պահանջ: Եվ նույնիսկ ժամկետներ են նշվում՝ 2015 թվականի ամառ:

Եռյակի օրակարգում նման պահանջի ի հայտ գալը անսպասելի կամ զարմանալի բան չի լինի: Շատ էական է, թե ինչ շեշտադրումով է նման պահանջը դրվում: Օրինակ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ դրել է նաև ՀԱԿ-ը, մինչև իշխանությունների հետ երկխոսությունը, սակայն չի ունեցել, այսպես ասած, պլան «Բ», թե որն է հաջորդ քայլը պահանջը չկատարելու դեպքում:

Այսօր ունի՞ պլան «Բ» ոչ իշխանական եռյակը: Նման պլանի մասին ակնարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր հարցազրույցում, որ երեկ տվել է յուրային լրատվամիջոցին: Ծառուկյանն ասում է, որ իրենց հռչակած շարժման մարզային շտաբների խնդիրն է լինելու անհրաժեշտության դեպքում կազմակերպել հոծ հանրահավաքներ ոչ միայն Երևանում, այլ ըստ էության` հենց տեղերում: Այսինքն` ԲՀԿ-ն իշխանություններին սպառնում է համատարած հանրահավաքներով, ինչը, իհարկե, իրականանալիության պարագայում բավական աշխատող և զգալի ազդեցություն ունեցող գործիք կարող է լինել:

Կասկած չկա, որ ԲՀԿ-ն ունի բավարար մարդկային ռեսուրս տարբեր տեղերում համաժամանակյա հանրահավաքներ անցկացնելու համար, և Ազատության հրապարակում հավաքվող ռեսուրսը ԲՀԿ-ի հնարավորությունների եզրագիծը չէ: Սակայն պլան «Բ»-ն էլ, բնականաբար, չի կարող եզրագծվել լոկ մարզային հանրահավաքներով, որովհետև այդ հանրահավաքներն էլ ինքնին կմարեն, եթե զուտ հանրահավաք են և չեն ենթադրում այլ մոտեցումներ: Սակայն այս մասով գործողությունների մասին ազդարարման բացակայությունը բոլորովին չի խոսում անպայմանորեն դրանց բացակայության մասին էլ:

Ակնհայտ է, որ հետագա գործողությունների մասին ԲՀԿ-ն այսօր չի բացահայտի: Սակայն նույնքան ակնհայտ է նաև, որ իրենց գործողությունների մասին բացահայտորեն չեն հայտարարի նաև ՀՀԿ-ականները, և միամտություն կլինի կարծել,թե նրանք հակաքայլեր չունեն: ԲՀԿ-ն էլ անկասկած գիտի այդ մասին, այդ պատճառով էլ ԲՀԿ առաջնորդը հերթական անգամ շեշտում է, որ կառավարման համակարգում թշնամիներ չունեն, և աշխատողները հիմնականում ազնիվ են:

Այսինքն` ԲՀԿ-ն այդ վերաբերմունքը պետական ապարատի հանդեպ արտահայտում է նաե հենց նման հակաքայլերի հավանականությունը նկատի առնելով, և հենց այս պատճառով է, որ «Բարգավաճ Հայաստանի» հռչակած շարժման համար կարևոր է պետական ապարատն իր կողմը գրավելը` ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանին հակաքայլերի հնարավորությունից զրկելու համար: Այսինքն, ըստ էության, պայքար է միևնույն գործիքի շուրջ, ասել է թե` ԲՀԿ-ն ունենալով մեծ ռեսուրսներ, այնուամենայնիվ, վճռորոշ գործիքի առումով տարբերակներ չունի և առանցքայինը, ճակատագրականը լինելու է պետական ապարատը, իր հարակից սեգմենտներով, և ով տնօրինում է այդ ապարատը, նա էլ ըստ էության իրավիճակն է տնօրինում:

Այս հանգամանքը կարևոր դերակատարում է ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջի ձևակերպման առումով: Խնդիրը, սակայն, ունի նաև իրավական կամ պրոցեդուրալ կողմ: Խորհրդարանը լուծարելու հիմքերը շատ հստակ են գործող Սահմանադրությամբ և լուծարել հնարավոր է միայն խորհրդարանի, այսպես ասած, անաշխատունակության պարագայում: Իսկ եթե այնտեղ ՀՀԿ-ն ունի բացարձակ մեծամասնություն, ապա անաշխատունակություն կարող է լինել միմիայն այն դեպքում, եթե ՀՀԿ-ն կամենա: Եվ վերստին իրավիճակը հանգում է պետական ապարատին` այս գործոնի առավել լայն իմաստով, մինչև խորհրդարանական մեծամասնություն:

Այսինքն` խորհրդարանի անաշխատունակության և ըստ այդմ լուծարելու սահմանադրական հիմքերի ապահովման համար ՀՀԿ-ական մեծամասնությունը պետք է սաբոտաժի ենթարկի խորհրդարանական աշխատանքները կամ այլ կերպ ասած` պետք է անցնի ԲՀԿ-ի կողմը: Հետևաբար` ԲՀԿ-ն կամ պետք է գնա արդեն ոչ սահմանադրական որևէ ճանապարհով, կամ` եթե սահմանադրական ճանապարհն է մնում, ապա խորհրդարանի լուծարման սահմանադրական հիմքերն ապահովելու, պահպանելու համար պետք է իր կողմը գրավի ՀՀԿ-ականների մի մասին, որպեսզի ներկայիս մեծամասնությունն այլևս չկարողանա բացարձակ մեծամասնություն լինել, և խորհրդարանական աշխատանքները տապալվեն:

Ամենայն հավանականությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջի, այսպես ասած, պաշտոնական ձևակերպում կարող է լինել միմիայն այս հեռանկարի կապակցությամբ քիչ թե շատ որոշակի ուրվագծի պայմաններում:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում