Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ Մյունխենի «Բավարիա»-ն դեռ կհատուցի իր վարած տրանսֆերային քաղաքականության համար: Խոսք է գնում մյունխենցիների` դորտմունդյան ակումբի հարձակվող Մարկո Ռոյսի տրանսֆերը ձեռք բերելու ցանկության մասին, ինչի մասին հայտարարել է «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն:
«Կարծում եմ` կյանքն արդարացի է: Ով` հաջողություն ունենալու ժամանակ իրեն վատ է պահում, անպայման կզղջա: «Բավարիա»-ն անպայման կհատուցի ներկայիս արարքների համար»,- Bild-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:
Հիշեցնենք` երկու ակումբները հանդիպում են անցկացնելու Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում: Խաղը կկայանա նոյեմբերի 1-ին, «Բավարիա»-ի մարզադաշտում: