Մադրիդի «Ռեալ»-ի` «Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որակազրկումը չեղյալ համարելու փորձը ձախողվել է: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Իսպանական ակումբը բողոքարկել էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի` Զիդանին 3 ամսյա որակազրկման ենթարկելու որոշումը, սակայն RFEF-ի համապատասխան մարմինները որոշումն ուժի մեջ են թողել: Այժմ «արքայական ակումբ»-ը դատարան կդիմի` որակազրկման որոշումը բողոքարկելու նպատակով:
Հիշեցնենք` Իսպանիայի մարզիչների միությունը բողոք է ներկայացրել, որտեղ նշվել է, որ Զիդանը չունի համապատասխան մարզչական լիցենզիա և չի կարող աշխատել «Կաստիլիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: