Պերուի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Ֆրեդի Ամեսը, ով, հավանաբար, կզբաղեցնի այդ պաշտոնը, հայտարարել է, որ մտադիր է Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին առաջարկել գլխավորել երկրի հավաքականը:
Ամեսը վստահ է, որ Սիմեոնեն Պերուի հավաքականին կօգնի հաղթահարել աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի արգելքը:
«Ինչ վերաբերում է Պերուի հավաքականին, ապա մենք պետք է լավագույն մարզիչ ընտրենք: Կոլումբիական ֆուտբոլի դպրոցը հիանալի է, բրազիլականը` նույնպես: Բայց մեզ հետաքրքրում է այն, ինչ անում է Սիմեոնեն «Ատլետիկո»-ում: Նա մեր հաղթանակների գրավականը կլինի»,- Ամեսի խոսքերը մեջբերում է Marca-ն: