Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն համեմատել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիին:
«Ռոնալդուն և Մեսսին հանճարեղ ֆուտբոլիստներ են, բայց նրանք տարբեր են: Քրիշտիանուն ուժային խաղացող է, ով հիանալի տեխնիկա ունի, բայց նա օժտված չէ այն վարպետությամբ, որ ունի Մեսսին: Լիոնելի դեմ շատ բարդ է խաղալ»,- նշել է մասնագետը:
Հիշեցնենք` ավելի վաղ, երբ Կապելոն գլխավորում էր Թուրինի «Յուվենթուս»-ը, նշել էր, որ կցանականար վարձակալել Մեսսիի իրավունքները: