Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է A Bola-ն:
«Քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ցանկանում է պորտուգալացուն տեսնել իր թիմի կազմում:
Մասնագետը բավարարված չէ «Մանչեսթեր Սիթի»-ի կենտրոնական պաշտպանների խաղով և ցանկանում է ձեռք բերել հզոր պաշտպանի տրանսֆեր, ով կկարողանա համագործակցել Վենսան Կոմպանիի հետ: «Քաղաքայիններ»-ը «Ռեալ»-ին hամապատասխան առաջակով կարող են դիմել արդեն հունվարին: