Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Եթե Մոսկվան և Բրյուսելը համաձայնության գան Ուկրաինայի հարցում, դա կլինի լուծում նաև Հայաստանի համար. DW-ի գլխ․ խմբագիր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Deutsche Welle-DW-WORLD.DE/russian ռադիոկայանի Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար և գլխավոր խմբագիր Ինգո Մանտոյֆելը:

-Պարոն Մանտոյֆել, մեկ շաբաթ առաջ Երևան այցելեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որն իր հայ պաշտոնակցի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց և՛ հայ-թուրքական հարաբերություններից, և՛ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացից, և՛ ուկրաինական ճգնաժամից, և՛ ՀՀ-ԵՄ հարաբերություններից:

Գերմանացի նախարարին Հայաստան էր հրավիրել Էդվարդ Նալբանդյանը, սակայն այցը պարզապես արարողակարգային որակելը սխալ կլիներ: Ո՞րն էր այցի գլխավոր ուղերձը և նպատակը:

-Աշխարհաքաղաքական զարգացումների ներկայիս փուլում կարծում եմ, որ Հարավային Կովկասում Գերմանիայի հետաքրքրությունները պետք է դիտարկվեն ուկրաինական ճգնաժամի ֆոնին: Գերմանիան և ընդհանրապես Եվրոպան հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացով, առնվազն որ լինի խաղաղություն, հակամարտող կողմերի միջև լարվածություն չլինի, ուստի Գերմանիայի գլխավոր հետաքրքրությունն այն է, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ և կայուն կերպով: Ես կարծում եմ՝ սա էր գլխավոր նպատակը. ուկրաինական ճգնաժամի ֆոնին թույլ չտալ նոր լարվածություն ԼՂ հակամարտության գոտում:

-ԼՂ հակամարտության կարգավորման մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է, սակայն Գերմանիան Մինսկի կոնֆերանսի անդամ պետություն է, ինչպե՞ս կարող է աջակցել կողմերին խաղաղության հասնելու գործընթացում:

-Ես կարծում եմ, որ Գերմանիան փորձել է հակամարտության խաղաղ կարգավորումը գտնել 25 տարի՝ ավելի քան երկու տասնամյակ: Եվ ես կարծում եմ, որ դիվանագիտական ջանքերը կշարունակվեն, և Գերմանիան ԵՄ իր գործընկերների, հատկապես Ֆրանսիայի հետ կփորձի հասնել հակամարտության խաղաղ լուծման և մտքում պահել, որ այս հակամարտությունում Ռուսաստանը բավական ամուր շահեր ունի, և նրանք ուկրաինական հակամարտությունից չեն տեղափոխվի դեպի Հարավային Կովկաս:

-Պարոն Մանտոյֆել, վերջին մի քանի ամիսների զարգացումներին մենք հանգեցինք ԵՄ Արևելյան գործընկերության պատճառով, ըստ էության, որոշ փորձագետների գնահատմամբ, այդ նախագծերի սխալ հաշվարկվածությամբ: Նոյեմբերի մեկից գործի է անցնելու Եվրոպական նոր հանձնաժողովը, որը կվերանայի ԱլԳ նախագիծը: Ի՞նչ դեր կվերապահի ԵՄ-ն այն երկրներին, որոնք միանում են Եվրասիական ինտեգրացիոն նախագծերին, բայց ցանկանում են պահպանել ԵՄ-ի հետ հարաբերությունների որոշակի բարձր մակարդակը:

-Ես կարծում եմ, որ ԱլԳ-ն կշարունակվի կարճաժամկետ ապագայում, բայց մյուս տարի և երկարաժամկետ գործընթացում մենք կտեսնենք ԱլԳ քաղաքականության վերանայում: Նկատի ունեմ ոչ թե տեսական փոփոխություն, այլ գործնական, որովհետև մենք ունենք ուկրաինական ճգնաժամ, Մոլդովայում ընտրություններ, մենք ևս դժվարությունների ազդեցության տակ ենք: Հայաստանն էլ ճնշումների ներքո միանում է ԵՏՄ-ին: Ես կարծում եմ, որ մենք կտեսնենք ԱլԳ քաղաքականության վերանայում: Բայց ընդհանրապես, Գերմանիան և ԵՄ-ն հանձնառու են բաց պահել դռները Հայաստանի համար: ԱլԳ-ն կշարունակվի, և դեռ նոր հնարավորություններ կընձեռվեն Հայաստանին և Ադրբեջանին: Թեև ես կարծում եմ, որ նպատակների վերանայում պետք է տեղի ունենա: Բրյուսելում պետք է աշխատեն, և մենք պետք է հասկանանք, որ կան գործընթացներ, որոնք պետք է ավարտվեն Ուկրաինայում, Մոլդովայում, և դրանից հետո միայն մենք նոր քաղաքականություն կարող ենք ունենալ՝ արդեն նոր իրողությունները հաշվի առնելով:

Հայաստանն այս պահին գնում է ԵՏՄ-ին ինտեգրման ուղղությամբ: ԵՄ առաջարկը կմնա Հայաստանի համար, բայց քանի որ Հարավային Կովկասը դիտարկվում է ուկրաինական ճգնաժամի ֆոնին, բանակցություններն են շարունակվում ԵՄ-ի և ՌԴ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ, որպեսզի չվտանգեն Ռուսաստանի տնտեսական շահերը: Եթե շատ լիահույս լինենք, ապա սա կարող է Հայաստանի համար ևս օգտակար լինել: Գուցե մի ձևաչափ գտնվի, համաձայն որի, լինելով ԵՏՄ անդամ, Հայաստանը կարող է խորացնել իր կապերը Եվրոպայի հետ:

-Պարոն Մանտոյֆել, Ձեր նշած շփումների զարգացումը չի բացառվում, որ արգելվի Ռուսաստանի կողմից, ինչպես ԱՀ նախաստորագրումը, որը թույլ չտալու համար Հայաստանն ունի անվտանգության կարիք: Կա՞ այս գիտակցումը ԵՄ-ում: Հնարավո՞ր է, որ ապագայում ԱլԳ-ն համալրվի անվտանգության բաղադրիչով:

-Սա դժվար հարց է, քանի որ այն իրավիճակը, որում այսօր Հայաստանն է, Ռուսաստանը կարծես Հայաստանի միակ անվտանգության երաշխավորն է: Բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի սա սկսել տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացիայով, սա իսկապես ճիշտ որոշում կլինի: Գուցե մյուս տարի, երբ Ուկրաինան, Ռուսաստանն ու ԵՄ-ն գան որոշակի համաձայնության, լուծման, դա կարող է Հայաստանի համար ևս լուծում լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում