Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն իկցուցադրի իր լավագույն խաղային որակներն ու հիանալի կդրսևորի իրեն Գերմանիայի առաջնության շրջանակներում կայանալիք առաջիկա խաղում:
«Մեր թիմերի հանդիպումը նման է չեմպիոնական տիտղոսի համար պայքարի: Վերջին մի քանի տարիների ընթացքում մշտապես լարված մրցակցություններ ենք անցկացնում միմյանց դեմ:
Դորտմունդցիները ցուցադրեցին իրենց ուժը Չեմպիոնների Լիգայում` վերջին երեք խաղերում վաստակելով 9 միավոր: Այնպես որ, վստահորեն կարող եմ ասել, որ «Բորուսիա»-ն շարունակում է իրական վտանգ ներկայացնել «Բավարիա»-ի համար»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է պաշտպանի խոսքերը: