Մի քանի օրում գրեթե կես միլիոն դիտում է ունեցել YouTube-ում հայտնված տեսանյութը, որի հերոսները երկու կատվիկներ են: Նրանցից մեկը ցանկանում է խաղալ ու փորձում է քնից հանել «եղբորը»: Հիպերակտիվ կատվիկը կծում է վերջինիս ականջը, թաթով խփում քնած կատվի դնչիկին՝ ամեն կերպ փորձելով արթնացնել նրան:
Այդ փորձերի ժամանակ կատվիկը գլորվում է աստիճաններից, բայց հետո վերսկսում է իր փորձերը՝ գրում է vesti.ru-ն: