Android հարթակի ստեղծողներից մեկը՝ Էնդի Ռուբինը, լքել է Google ընկերությունը, որպեսզի ռոբոտատեխնիկայի ոլորտում ստեղծի սթարթափների սեփական ինկուբատոր: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ռուբինը մասնակցել է Android-ի ստեղծմանը, որը 2005-ին գնել է Google-ը: Մինչև 2013-ը Ռուբինը ղեկավարել է այդ բջջային հարթակը: 2013-ի մարտին նա լքել է այդ պաշտոնը՝ աշխատելով Google-ի ռոբոտատեխնիկայի ոլորտում:
Google-ում ևս հաստատել են ընկերությունից նրա հեռանալը: