Ամերիկացի գիտնականները ստեղծել են ալգորիթմ, որը վերծանում է մարդու ներքին ձայնը՝ այն բառերը, որ մարդն արտաբերում է մտքում: Հիպոթեզն այն մասին, որ խոսքի բարձրաձայն ընկալման և մտքում արտաբերման ժամանակ գործում են միևնույն նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմները, հաջողվել է հաստատել: Իրենց աշխատանքների մասին գիտնականները գրել են Frointires in Neuroengineering ամսագրում:
Երբ գիտնականների առաջարկած տեքստերը կամավորները բարձրաձայն ընթերցել են, ստեղծվել է էլեկտրաէնցեֆալոգրամա, որը ցույց է տվել, թե ուղեղի ինչպիսի նեյրոններ են կենտրոնանում կոնկրետ բառերի վրա: Գիտափորձի տվյալների հիման վրա կազմվել է սպեկտոգրամա (վիզուալ հնչյունային ալիք), իսկ դրա հիման վրա էլ՝ նախնական տեքստը ստեղծող հատուկ ծրագիր, որը տեղադրվել է կոնկրետ մարդու ուղեղում:
Երբ նման «մոտեցում են» կիրառել տեքստերը մտքում կարդացող մարդկանց ուղեղի ակտիվության հանդեպ, կարողացել են կարդալ մարդկանց մտքերը: