Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Կուտակային կենսաթոշակային համակարգում նոր սկանդալ է հասունանում

Հայաստանում նոր ներդրված կուտակային կենսաթոշակային համակարգում շուտով կարող է բավականին մեծ սկանդալ պայթել:

Բանն այն է, որ կառավարությունը քաղաքացիների հաշվեհամարներին չի փոխանցում նրանց աշխատավարձերից ամեն ամիս պարտադիր կերպով պահվող կենսաթոշակային վճարները: Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից հետո «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` քաղաքացիների աշխատավարձերից ամեն ամիս պահվող վճարները նախ պետք է գնան պետական բյուջե, որտեղից էլ փոխանցվեն քաղաքացիների հաշվեհամարներին: Իսկ այդ գումարները կամ կենսաթոշակային հիմնադրամները, ինչպես հայտնի է, պետք է կառավարեն միջազգային երկու՝ C-QUADRAT Investment և Amundi ընկերությունները: Ապրիլ ամսից սկսած քաղաքացիների աշխատավարձերից այդ գումարները պահվում են, փոխանցվում պետական բյուջե, սակայն բյուջեից դեպի կենսաթոշակային հիմնադրամներ կամ քաղաքացիների հաշվեհամարներ փոխանցումը չի կատարվում:

Ընդ որում` բյուջեից այդ հիմնադրամներ պետք է փոխանցվեն ոչ միայն քաղաքացիների աշխատավարձերից պահվող գումարները, այլև պետության կողմից հատկացվող բաժինները: Չէ՞ որ պետությունն ինքն իր հերթին 5 տոկոսի չափով յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր քաղաքացու հաշվեհամարին փոխանցում պետք է անի, ինչը մինչև այժմ, այսինքն` յոթ ամիս չի արվել: Դա բավական չէ` բյուջեն յոթ ամիս անհասկանալի պատճառներով և անօրինական կերպով պահում է նաև աշխատավարձերից կատարված փոխանցումները: Մինչև այժմ հիմնադրամներին և հաշվեհամարներին փոխանցվել են երեք՝ հունվար-փետրվար-մարտ ամիսների աշխատավարձերից պահված կենսաթոշակային վճարներն ու պետբյուջեից հատկացված մասը: Իսկ այդ երեք ամիսների վճարները փոխանցվել են քաղաքացիների հաշիվներին, որովհետև մինչև վերը նշված օրենսդրական փոփոխությունը այդ պահումներն ուղիղ գնում էին քաղաքացիների հաշվեհամարներ, իսկ հիմա դա արվում է, ինչպես ասում են, «չերեզ բյուջե»:

Հետաքրքիրն այն է, որ այս յոթ ամիսների ընթացքում ոչ միայն որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հնչել, թե որն է պատճառը, որ քաղաքացիների աշխատավարձերից պահվող գումարները, ինչպես նաև բյուջեից հատկացվող գումարները հիմնադրամներին չեն փոխանցվում, այլ ընդհանրապես հանրությանը չի էլ տեղեկացվել, որ այդ գործընթացը տեղի չի ունենում: Այսինքն` յոթ ամիս շարունակ պետությունը քաղաքացիներից գումարներ է ստանում, և պարզ չէ, թե դրանք ինչ է անում, որ չի փոխանցում հիմնադրամներին ու անգամ այդ մասին չի էլ բարեհաճում բարձրաձայնել: Եվ այդ մասին մինչև այժմ տեղյակ չեն կենսաթոշակային վճարներ մուծող տասնյակ հազարավոր քաղաքացիները:

Ավելին` իշխանություններն այդ համակարգը ներդնելով՝ խոստանում էին, որ քաղաքացիների աշխատավարձերից ամեն ամիս կատարվող պահումներն ու բյուջեից հատկացվող 5 տոկոսները վերը նշված օտարերկրյա հիմնադրամները պետք է այնպես կառավարեն, որ դրանք շահույթ ապահովեն: Այսինքն` հիմնադրամի մեր հաշվեհամարներում կուտակված գումարներից ներդրումներ են կատարվում, որից ստացված շահույթից էլ մեր հաշվեհամարներին բաժին է հասնում:

Միգուցե պատճառն այն է, որ այդ քաղաքացիները հիմնականում պետական գերատեսչությունների աշխատողներն են և վախենում են բարձրաձայնել, թե ինչու բյուջեից չեն փոխանցվում այդ գումարները՝ մտավախություն ունենալով, որ իրենց վրա ճնշում կգործադրվի, միգուցե նաև կազատվեն աշխատանքից: Չէ՞ որ օրենսդրական փոփոխությունից հետո կուտակային կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչը պարտադիր կերպով գործում է միայն պետական հատվածի վրա: Մասնավոր հատվածի վրա օրենքի կիրառման պարտադիր բաղադրիչը երեք տարով հետաձգվել է: Այսինքն` մասնավոր հատվածի աշխատողները կարող են դիմում ներկայացնել և հրաժարվել վճարումներ կատարելուց: Իսկ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ պայքարող «Դեմ եմ» շարժման մասնակիցները հիմնականում մասնավոր համակարգի աշխատողներ էին: Նրանք էլ հավանաբար այլևս չեն պայքարում այն պատճառով, որ պարտադիր բաղադրիչի կիրառումն իրենց վրա չի գործի առնվազն երեք տարով: Այսինքն` նրանք օրենսդրական այդ փոփոխությունից հավանաբար բավարարված՝ դադարեցրեցին իրենց պայքարը ու տեղյակ չեն, որ պետական հատվածի աշխատողներն այդ հարցում խնդիրներ ունեն: Համենայնդեպս, «Դեմ եմ»-ի ակտիվիստ Մերի Խաչատրյանը տեղյակ չէր, որ պետական բյուջեից քաղաքացիների հաշվեհամարներին գումարներ չեն փոխանցվում:

Ի վերջո, ինչո՞ւ այդ գումարները չեն փոխանցվում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մեր հարցին` գումարները փոխանցվո՞ւմ են քաղաքացիների հաշվեհամարներին, պատասխանեց, որ տեղյակ չէ: «Հարցրեք պատկան մարմնին»,- նախօրեին «Առաջին լրատվական»-ին ասաց նախարարը: Այսինքն` նախարարը տեղյակ չէ՞, թե գոնե իր աշխատավարձից պահվող կենսաթոշակային վճարներն իր հաշվեհամարին փոխանցվում են, թե ոչ: Իսկ պատկան մարմինը տվյալ դեպքում Ֆինանսների նախարարությունն է: Փորձեցինք հարցը ճշտել այս օրերին Ազգային ժողովում 2015թ. բյուջեի նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից: Վերջինս նույնպես տեղյակ չէր՝ ասելով, թե նախարարությունում ինքն այդ ոլորտը չի համակարգում:

Իսկ այս ընթացքում, ասում են, Հայաստանի իշխանությունները դժվարությամբ են կարողանում այստեղ պահել C-QUADRAT Investment և Amundi հիմնադրամներին: Նրանք այսօր գրեթե պարապուրդի են մատնված, որովհետև գումարներ չեն ստանում և չեն կարողանում դրանք կառավարել: Նույն տեղեկությունների համաձայն` նրանք ՀՀ իշխանություններին տեղեկացրել են, որ եթե մինչև տարեվերջ այդ գումարները չփոխանցվեն, իրենք կհեռանան Հայաստանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում