Արտերկրում թաքնվող կաշառակերների նկատմամբ խուզարկության արշավի ընթացքում չինացի իրավապահները ողջ աշխարհում ձերբակալել են 104 կասկածյալի: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
«Աղվեսների որս-2014» անվանումը կրող օպերացիան ունի Չինաստանի սահմանները լքած՝ տնտեսական հանցագործություններում կասկածվողների խուզարկման հանձնարարություն:
Համապատասխան հրամանը տրվել էր Չինաստանի հասարակական անվտանգության նախարարության կողմից հուլիսի 22-ին: Օպերացիան նախատեսված է 6-ամսյա ժամկետով:
40 երկրներում 104 անձ ձերբակալվել է, 76 կասկածյալների հաջողվել է համոզել մեղայականով վերադառնալ երկիր, 44 կասկածյալների նկատմամբ ավելի քան 10 մլն յուանի գործեր են հարուցվել: