Ամերիկյան Antares հրթիռակիրը՝ Cygnus բեռնատարով, պայթեցրել է դրա օպերատոր և մշակող Orbital Sciences Corp ընկերությունը՝ այն բանից հետո, երբ հասկացել է, որ արձակումը ձախողվել է: Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Նրանք ակտիվացրել են ինքնաոչնչացման համակարգը, որպեսզի խուսափեն հրթիռի՝ բնակավայրի վրա ընկնելուց, քանի որ հասկացել են՝ այն ուղեծիր դուրս չի գա»,- ասել է ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Մարք Քելլին: