Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Ավստրիայում:
Տեղեկությունների համաձայն` քվեարկության արդյունքում Ալաբան մեկ միավոր գերազանցել է լեռնադահուկորդ Մարսել Խիրշերին` աշխարհի 2014 թվականի գավաթակիր և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
Հիշեցնենք, որ 2014 թվականին «Բավարիա»-ի կազմում Ալաբան դարձել է Գերմանիայի չեմպիոն և նվաճել երկրի գավաթը: Բացի այդ, 22-ամյա ֆուտբոլիստն իր ակտիվում է գրանցել 35 հանդիպում Ավստրիայի հավաքականի կազմում: