Wednesday, 24 04 2024
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է

Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են աշխատել գլոբալ համաձայնության շուրջ

Փարիզում համաձայնություն ձեռք բերվեց շարունակել բանակցությունները ԼՂ-ի շուրջ գլոբալ համաձայնության շուրջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով Փարիզում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպմանը:

Նա նշեց, որ շատ փոքրիկ քայլերով, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մտնում է նոր հանգրվան, որի օրակարգն ու մանրամասները դեռ հստակ չեն: Սակայն, Կայծ Մինասյանի համոզմամբ, մթնոլորտը դրական է, ու ԼՂ հակամարտության շուրջ գլոբալ համաձայնության մասին խոսակցությունները նշանակում են, որ ապակառուցողական շրջանն ավարտված է, նոր շրջան է սկսվում: Միջազգայնագետի բնորոշմամբ՝ կարևոր է, որ Փարիզից երկու կողմերն էլ գոհ են հեռացել:

«Ադրբեջանը չէր ցանկանում ոչ մի համաձայնության գալ, որի հետևանքով սադրանքներ էր կազմակերպում սահմանին, որպեսզի հաներ իր նկատմամբ առկա ճնշումները: Ինչ-որ տեղ այդ ճնշումները հանեց և ուրախ է, որ այդպես եղավ: Հայաստանն ուրախ է, որովհետև բանակցությունները շարունակվում են, պահպանվում է ձևաչափը՝ Մինսկի խումբը և երեք նախագահները:

Ի՞նչ է նշանակում գլոբալ համաձայնություն. այս փուլում սա հստակ չէ, և կարևոր է հասկանալ, թե ինչ ասել է գլոբալ համաձայնություն՝ բանակցություններում ԼՂ մասնակցությո՞ւն, Իրանի և Թուրքիայի դիրքորոշման հետ համաձայնեցո՞ւմ, թե՞ հայ-թուրքական սահմանի ապաշրջափակում: Այսինքն՝ խաղաղության մեծ համաձայնության սկզբունքի համար համաձայնություն տվել են բոլոր կողմերը, որ գլոբալ համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսվեն: Բայց թե օրակարգն ինչպիսին պետք է լինի, մասնակիցներն ովքեր են լինելու՝ դեռ պարզ չէ: Պարզ է այն, որ հիմքում լինելու են երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորում և ինքնորոշման իրավունք: Այս երեք սկզբունքները պետք է հիմք լինեն այդ մեծ համաձայնության համար, բայց արդյոք Ադրբեջանը կընդունի՞ այդ սկզբունքները, թե՞ շեշտը կդնի առաջին սկզբունքի վրա՝ հստակ չէ»,- մեկնաբանեց Կայծ Մինասյանը:

Հիշեցնենք, որ օրերս Փարիզի Մարինյի պալատում անցկացվեցին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ վարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվեցին նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպման ժամանակ:

Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում