Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ում կանցկացվեն միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքներով նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կարող է կորցնել վերահսկողությունը Սենատի նկատմամբ, ինչպես նաև շատ հարցերում՝ քաղաքական նախաձեռնությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Երեքշաբթի կընտրվեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 435 պատգամավորներ, 36 սենատորներ, 365 նահանգապետեր, 46 նահանգների օրենսդիր ժողովներ: Ընտրությունները կոչվում են միջանկյալ, քանի որ անցկացվում են նախագահական ժամկետի մեջտեղում:
Ներկայացուցիչների պալատում ինտրիգ չկա. իշխող Դեմոկրատական կուսակցությանն ընդդիմադիր հանրապետականները կպահպանեն մեծամասնությունը և հավանաբար կընդարձակեն այն: Գլխավոր ինտրիգը Սենատի ընտրություններում են. Սենատը պետք է ընտրությունների արդյունքում թարմացնի կազմը ավելի քան 1/3-ով: 33 սենատորներ կընտրվեն 6-ամյա ժամկետով: Պետք է գումարել դրան Սենատի ևս 3 տեղեր, որոնք ազատվել են սենատորների՝ թոշակի անցնելու պատճառով:
Այժմ դեմոկրատներին Սենատում պատկանում է 100 տեղերից 55-ը: Մեծամասնության համար հանրապետականներին պետք է 6 տեղ: