Thursday, 25 04 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է

Ինչու է թանկանում միսն ու մսամթերքը

Վերջին շրջանում քաղաքացիներն ամեն օր արձանագրում են մի նոր ապրանքի գնաճ: Արդեն իսկ բարձրացել են ձավարեղենի, կաթնամթերքի բազմաթիվ տեսակների, հյութերի, աղի, տոմատի մածուկի, ծխախոտի և այլ ապրանքների գները: Իսկ վերջին հիմնական թանակացումը, որի մասին բարձրաձայնում են բոլորը, մսամթերքի ու կարտոֆիլի գնի էական բարձրացումն է:

Կարծիքներ են հնչում, որ այս թանկացումները պայմանավորված են նրանով, որ մեր տնտեսվարողներն արդեն իսկ նախընտրում են մսամթերքն ու բանջարեղենը, այդ թվում՝ կարտոֆիլը, ավելի թանկ գնով արտահանել ու իրացնել ռուսական շուկայում, որտեղ արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցներից հետո լայն հնարվորություններ են ստեղծվել:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով, սակայն, կոնկրետ մսամթերքի և կարտոֆիլի գնի թանկացումը բնավ պայմանավորված չէ ռուսական շուկայում ստեղծված հնարավորությամբ, քանի որ առ այսօր դեռ որևէ կիլոգրամ մսամթերք և կարտոֆիլ չի արտահանվել Ռուսաստանի Դաշնություն:

«Արտահանման հնարավորությունները դեռ խոսակցություններ են, տնտեսական հեռանկար, և մենք դեռևս մսամթերքի մասով մի գրամ արտահանում չունենք: Իսկ ձեր թվարկած ապրանքների մասով գնաճն այլ բանի հետևանք է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պիպոյանը՝ հավելելով, որ գնաճն ավելի շատ պայմանավորված է սխալ տնտեսական կուրս վարելով:

«Այո, տավարի մսի գնի էական աճ ունենք, քանի որ գյուղացին անասնակեր չունի, դրա համար էլ մորթ է իրականացնում, և դրա արդյունքում շուկայում սպառվող մսամթերքի քանակն ավելանում է: Դրա արդյունքում էլ մսամթերքի գինն է ընկնում, բայց դա ունի նաև շատ խոր ռիսկ, քանի որ կարճ ժամանակ անց ունենում ենք մսի դեֆիցիտ, մորթ չի լինում, ինչն էլ հանգեցնում է գնի էական բարձրացման»,- ասաց Պիպոյանը: Վերջինիս խոսքով՝ ստեղծված վիճակում պետք է վարել տնտեսական ռեաբիլիտացիոն այնպիսի կուրս, որպեսզի տնտեսությունը կարողանա ադապտացվել նոր ստեղծված վիճակին: Իսկ եթե ռեաբիլիտացիոն կուրս չվարվի, ապա այդ տնտեսական հեռանկարը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ:

Ինչ վերաբերում է կարտոֆիլին, ապա Պիպոյանի խոսքով՝ արտահանումն իհարկե դեր ու նշանակություն ունի, բայց այստեղ արդեն այլ խնդիր կա. արդյոք մեր երկրում կարտոֆիլի գինն իրատեսակա՞ն է, թե՞ ոչ: «Մենք պետք է հասկանանք մի պարզ բան, որ եթե մեր գյուղմթերքի առաջարկը գերազանցում է պահանջարկին, ապա մենք չենք ունենա արտահանման հնարավորություն: Կունենանք լճացող շուկա, որի պարագայում ունենում ենք իրատեսական գնից խիստ ցածր գին, որը շատ վատ է մեր գյուղացու համար»,-ասաց Պիպոյանը:

Պիպոյանի խոսքով՝ տնտեսվարողին պետք չէ թույլ տալ, որպեսզի ինքը գործընթացները տանի: Տնտեսության ադապտացիան պետք է ճիշտ տարվի, որպեսզի երբ ռուսական շուկայում ապրանքն ավելի բարձր գնով վաճառելու և ավելի մեծ շահույթներ ստանալու հնարավորություն ստեղծվի, դրան զուգահեռ տնտեսվարողը չկարողանա, նրան թույլ չտրվի մեր երկրում, մեր շուկայում գներ բարձրացնել: «Պետությունը պետք է միշտ ներկայացված լինի երկրում: Պետությունը ինքը պետք է թելադրող լինի նման իրավիճակներում, քանի որ տնտեսվարողը կարող է ագահ լինել, տարբեր շուկաներից ավելի մեծ շահույթներ ստանալու ցանկություն ունենալ»,- նկատեց Պիպոյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ մենք ունենք հրաշալի հեռանկար՝ զարգացնելու տնտեսությունը, բայց միևնույն ժամանակ շատ մեծ է սխալներ թույլ տալու հավանականություն, որի արդյունքում կարող ենք շատ վատ հետևանքներ ունենալ: «Շատ կարևոր է, որ այն դրական իրավիճակը, որը ստեղծվում է մեր երկրում, կարողանանք պահպանել, ինչը իսկապես լավ հնարավորություն է»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում