Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Բուրժուադեմոկրատական մոնոպոլիայի առանձնահատկությունները

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հետհանրահավաքային հարցազրույց է տվել, որտեղ ի թիվս հոկտեմբերի 10 և 24-ի հանրահավաքների, նաև դրանից հետո ստեղծված իրողությունների ու երկրում առկա խնդիրների, խոսել է նաև մոնոպոլիաների վերացման անհրաժեշտության մասին:

Նա հայտարարել է, որ մոնոպոլիաներ չպետք է լինեն: Անվիճելի է, ոչ մի խոսք, մոնոպոլիաները քայքայել են Հայաստանն ու շարունակում են քայքայել: Սակայն մոնոպոլիա չլինելու մասին խոսում է մի գործիչ, որն ինքը այս պահին օգտվում է, ըստ էության, մոնոպոլ դիրքերից:

Գագիկ Ծառուկյանը նման դիրքեր է ստացել խաղատնային բիզնեսի ոլորտում: Այս դիրքերը հայաստանյան չեն, այսինքն` նրա մոնոպոլիան ողջ Հայաստանի տարածքով չէ, այլ ընդամենը Երևանի, սակայն եթե նկատի առնենք, որ Հայաստանում հատուկ օրենքով խաղատնային բիզնեսը Երևանի մերձակայքում արգելվում է, և նման բիզնես հնարավոր է ծավալել միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում և Մեղրիում՝ որոնցից Երևանին ամենամոտը Ծաղկաձորն է, գրեթե 45 րոպեի ճանապարհ հեռավորությամբ, ապա Երևանում ունեցած մոնոպոլիան էլ բավական հարմարավետ դիրքեր է ապահովում:

Նշված օրենքում վերապահում կա, որ մինչև 150 միլիոն դոլար ներդրումների դեպքում իրավունք կա Երևանի մերձակայքում խաղատնային բիզնես կազմակերպել: Իսկ նման չափանիշների համապատասխանում է միայն Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատունը, որը գտնվում է Երևանի հյուսիսային մասում: Երբ օրենքն ընդունվում էր, իսկ ԲՀԿ-ն այդ ժամանակ կոալիցիայում էր, ուրիշ որևէ նման խաղատուն չկար, և ակնհայտ է, որ վերապահումը արվել է հենց Ծառուկյանին պատկանող խաղատունը չտեղափոխելու համար:

Արդյունքում, Երևանի մերձակայքում բոլոր խաղատները փակվեցին, և մնաց միայն ԲՀԿ առաջնորդինը: Սակայն Գագիկ Ծառուկյանը, չգիտես ինչու, որևէ կերպ չփորձեց անհամաձայնություն հայտնել իր մոնոպոլ դիրքի կապակցությամբ, որևէ կերպ չփորձեց բարձրաձայնել, որ նման կերպ արդար չէ, որ արդարությունը պահանջում է կամ բոլոր խաղատները փակել, կամ գործելու հավասար իրավունքներ ապահովել:

Իհարկե, ոչ մի խոսք, որ ամենանախընտրելին բոլորը փակելն է, սակայն միևնույն ժամանակ հասկանալի է, որ դա էլ բիզնեսի մի տեսակ է, որի գոյությունը պարզապես պետք է կանոնակարգել այնպես, որ չվերածվի հասարակական չարիքի: Սա այլ խնդիր է, սակայն ինչ վերաբերում է գործունեությանը, ապա բոլորի համար պետք է լինեն հավասար պայմաններ՝ մեծ, թե փոքր:

Եվ այս ամենով հանդերձ, առնվազն զարմանալի է, որ մոնոպոլիաների դեմ պայքարի և փոքր ու միջին բիզնեսի պաշտպանության օգտին հանդես եկող ԲՀԿ առաջնորդը որևէ ձայն չհանեց սեփական մոնոպոլիայի կերտման դեմ: Այնպես որ, Ծառուկյանը դեռևս իշխանության չեկած իսկ հնարավորություն ունի պրակտիկորեն ապացուցել, որ չի հանդուրժում մոնոպոլիաներ և անհավասարություն, ու հրաժարվել Երևանի մերձակայքում խաղատնային բիզնեսի ներկայիս մոնոպոլ դիրքերից և պահանջել հավասարություն բոլորի համար:

 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում