Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հույս ունի, որ գազային պայմանավորվածությունները կօգնեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների հաստատմանը:
«Ես լիահույս եմ, որ այդ համաձայնագիրը կարող է հարաբերություններ հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև…»,- ասել է նա Բրյուսելում գազի հարցով հերթական եռակողմ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ:
Բանակցություններն ավարտվել են ձմեռային գազային պլանին առնչվող փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք նախատեսում են Ուկրաինա ռուսական գազի մատակարարումների վերսկսում և Եվրոպայում ձմռանը գազի անխափան տարանցման ապահովում: