Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրան առաջարկում է ԴԱԻՇ-ի սպառնալիքը կիրառել որպես խթան՝ ահաբեկչության դեմ Դամասկոսի և ընդդիմության ջանքերը միավորելու համար: Այս մասին նա լրագրողներին հայտնել է ՄԱԿ ԱԽ-ում իր առաջին հանդիպման արդյունքներով՝ փոխանցում է TASS գործակալությունը:
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Դամասկոսի և ընդդիմության համատեղ ջանքերը թույլ կտան ստեղծել երկկողմ հակամարտության ինքնատիպ «սառեցման գոտիներ», որոնցում հնարավոր կլինի քաղաքական գործընթաց սկսել՝ սկզբում տեղի մակարդակով, այնուհետև տեղափոխելով այն համազգային մասշտաբ: