ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանը տանում է սպառնալից ուղղությամբ:
«Դա շատ անհեռատես ռազմավարություն է. նա իր երկիրը տանում է սպառնալից ուղղությամբ: Վտանգավոր է, որ պետության ղեկավարն ասի հորինված բաներ: Ես մի քանի անգամ ասել եմ, որ ինձ ցնցում է նրա միտքը, թե ԽՍՀՄ փլուզումը եղել է ХХ դարի ամենամեծ ողբերգությունը: Ինչպե՞ս կարող է նա նման բան ասել, եթե XX դարում եղել են երկու համաշխարհային պատերազմներ, որոնցում միլիոնավոր ռուսներ են զոհվել»,- հայտարարել է Օլբրայթը Delfi գործակալությանը տված հարցազրույցում:
«Թվում է, որ նա ապրում է զուգահեռ աշխարհում: Ցավում եմ Ռուսաստանի բնակիչների համար, ովքեր լավ կառավարչի են արժանի»,- ասել է նախկին պետքարտուղարը: