Իսպանիայի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը հոկտեմբերի 30-ին կողմ է քվեարկել ինտելեկտուալ սեփականության մասին օրենքի լրամշակումներին, համաձայն որոնց՝ ինտերնետ օգտատերերը պետք է վճարեն որոնողական համակարգերում գտնված կոնտենտի համար, տեղեկացնում է The Local-ը։
Իսպանիայում այդ օրենքն արդեն «Google-ի հարկ» են անվանել։ Օգտատերը պարտավոր կլինի վճարել մինչ իրեն անհրաժեշտ տեղեկատվության որոնումը։
Դրանից բացի, լրամշակումները մինչև 600 000 եվրո են ավելացնում տուգանքն այն կայքերի սեփականատերերի համար, որոնցում տեղակայված են «ավազակային» կոնտենտի ներբեռնման հղումներ։
Google ընկերության ներկայացուցիչներն արդեն իրենց ափսոսանքն են հայտնել իսպանական խորհրդարանի այդ որոշման կապակցությամբ։