«Գահերի խաղը» սերիալի դերասանները նոր սեզոնի համար երկարացրել են իրենց պայմանագրերը: Այս մասին է հաղորդում The Hollywood Reporter-ը:
Գլխավոր դերակատարները, ովքեր վեց սեզոնի համար պայմանագրեր են կնքել, երկարացրել են դրանք յոթերորդ սեզոնի համար:
Ներկա պահին հինգերորդ սեզոնը կթողարկվի 2015թ. գարնանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ NBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալը հաղթել է բրիտանական TV Choice Awards հեռուստամրցանակի «Լավագույն հեռուստաշոու» անվանակարգում: