Բրիտանացի բուժաշխոտողները պատրաստվում են նոյեմբերի 24-ին գործադուլ անել: Այն կապված է աշխատավարձների բարձրացման վերաբերյալ կառավարության կողմից փաստաթուղթը մերժելուն, գրում է RIA Nvovsti-ն:
Հոկտեմբերի 13-ին հարյուր հազարավոր բուժաշխատողներ արդեն նույն պահանջով գործադուլ արել են: Այդ ժամանակ առաջին անգամ բժիշկների և բուժքույրերի գործադուլին միացան նաև մանկաբարձները: Գործադուլը չորս ժամ է տևել: Այդ ժամանակահատվածում բուժաշխատողներն ակցիաներ են անցկացրել Անգլիայի հիվանդանոցների մոտ:
Բողոքի ակցիաին գրեթե 400 հազար մարդ է աջացել: Բժիշկների մոտ բոլոր այցելությունները հետաձգվել են, սակայն ծանր հիվանդներին նախկինի պես են սպասարկել: Շտապ օգնության աշխատանքին ներգրավել են զինվորականներին: