Եվրատեսիլ 2014-ի հաղթող Թոմաս Նոյվիրթը, որը հայտնի է Կոնչիտա Վուրսթ կեղծանունով, հանդես կգա Վիեննայի Միջազգային կենտրոնի բեմում՝ Պան Գի Մունի՝ ՄԱԿ-ի ավստրիական գրասենյակ կատարած այցի ժամանակ, հաղորդում է The Local-ը։
Միջոցառման հիմնական նպատակն է ընդգծել փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության կարևորությունը, ինչպես նաև բարձրացնել իրազեկությունը սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների մասին։ Միջոցառման հյուրերի թվում կլինեն ՄԱԿ-ի աշխատակիցներ, դիվանագետներ և քաղաքացիական կազմակերպությունների ակտիվիստներ։
«Յուրաքանչյուր մարդ պետք է օգտվի հավասար իրավունքներից, ապրի լիարժեք կյանքով, լիակատար արժանապատվությամբ, առանց խտրականության։ Այդ հիմնարար սկզբունքը դրված է ՄԱԿ-ի Կանոնագրի, ինչպես նաև Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի հիմքում»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։