Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հավանություն է տվել Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկի ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման մասին հրապարակային հայտարարությանը։ Այդ մասին Ցուկերբերգը գրել է Facebook-ի իր էջում։
«Շնորհակալություն, Թիմ, այն բանի ցուցադրության համար, ինչը նշանակում է լինել իրական, համարձակ և իսկական լիդեր»,- գրել է Ցուկերբեգը՝ գրությանը ավելացնելով հղումը Կուկի Bloomberg Businessweek-ի համար հոդվածին։
Հեղինակային սյունակում, որը տպագրվել է հինգշաբթի վաղ առավոտյան (ԱՄՆ ժամանակով), Թիմ Կուկն առաջին անգամ հրապարակավ հայտարարել է իր ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման մասին։ Fortune ամսագրի տվյալներով, ԱՄՆ 500 խոշորագույն ընկերությունների ներկայիս առաջնորդների շրջանում, պարբերականի վարկածով, Կուկը միակն է բացահայտ խոստովանել, որ ինքը համասեռամոլ է։