Հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային անվանել է ապաշնորհ։ Այդպես է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի վեցակի չեմպիոնը գնահատել քաղաքական գործչի հմտությունները գոլֆում, հաղորդում է CBS Sports-ը։
«Երբեք Օբամայի հետ գոլֆ չեմ խաղացել, բայց չէի հրաժարվի։ Ես հեշտությամբ կհաղթեմ նրան, նա ապաշնորհ է, հարկ կլինի նրա հետ ամբողջ օրը դես ու դեն ընկնել»,- հայտարարել է Ջորդանը։
Միաժամանակ, բասկետբոլիստը Օբամային չի քննադատել որպես քաղաքական գործիչ։ «Մի անհանգստացեք, ես երբևէ չեմ ասել, թե Օբաման մեծ քաղաքական գործիչ չէ։ Ես միայն ասել եմ, որ նա անպետք գոլֆիստ է»,- ընդգծել է նա։
Սպիտակ տան ղեկավարն աչքի է ընկնում գոլֆի նկատմամբ սիրով. այսպես, իր 51-րդ ծննդյան օրը Օբաման նշել է հատկապես այդ խաղով։