Իսրայելական Ռիմլայում «Նևե Թիրզա» (Neve Tirza) կանանց բանտի կալանավորները կազմակերպել են նորաձևության ցուցադրություն, հաղորդում է Associated Press-ը։ Միջոցառմանը կանայք ներկայացրել են իրենց առաջին հավաքածուները, որոնք ստեղծել են ուղղիչ հաստատությունում։
Մոդելները պոդիմով անցել են բարձրակրունկ կոշիկներով, ցուցադրել են իրենց պատրաստած հագուստն ու մասնակցել ֆոտոսեսիայի։
Ցուցադրությունը կազմակերպվել է վերականգնողական նախագծի շրջանակներում, որը կոչված է բանտարկյալներին տալ հմտություններ, որոնք նրանք կարող են օգտագոծել ազատ արձակվելուց հետո։
«Նևե Թիրզա» բանտում ավելի քան երկու հարյուր 18-70 տարեկան կին կա։