Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Դեյլի Բլինդը խոստովանել է, որ գոհ է իր կարգավիճակից, տեղեկացնում է Tutto Mercato-ն:
«Վերջերս հանդիպեցի «կարմիր սատանաներ»-ի երկրպագուների հետ: Նրանք շատ լավ տղաներ էին: Ընդհանրապես այստեղ բոլորն էլ շատ լավն են, դա վերաբերում է և՜ թիմի ներկայացուցիչներին, և՜ թիմի երկրպագուներին:
Անչափ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»: Այստեղ ես վայելում եմ իմ կյանքը»,- հայտարարել է Դեյլի Բլինդը: