Մանչեսթերի ոստիկանությունը հայտարարել է տեղի գեղանկարչական խանութից Oasis խմբին պատկերող նկարի անհետացման մասին, հաղորդում է The Telegraph-ը։
Սպա Քեթրին Գոսլինգը պաշտոնական դիմումում մեջբերել է Oasis-ի երկու երգերը՝ Masterplan-ը և Some Might Say-ը։ «Չնայած ինձ հայտնի չէ այդ կողոպուտի հետևում թաքնված ծրագիրը, սակայն տեղի խանութը ջարդվել է, իսկ նկարը՝ գողացվել։ Անհետացել է միայն մի նկար, և ինչ-որ մեկը կարող է ասել, որ մենք պետք է փնտրենք Oasis-ի երկրպագուի, բայց այն կարող էին նաև պատվերով գողանալ»,- հայտնել է Գոսլինգը։
Օլգա Ցարևսկա-Լոմի otz2013 ստորագրված նկարի արժեքը անհայտ է։ Oasis խումբը ցրվել է 2009 թ. նրա հիմնադիրների՝ Գալահեր եղբայրների միջև վեճից հետո։