Իսպանացի հարձակվող Ռաուլը մեկնաբանել է իր տեղափոխությունը ամերիկյան «Նյու-Յորք Կոսմոս», որի կազմում ժամանակին հանդես են եկել Պելեն և Ֆրանց Բեկենբաուերը, տեղեկացնում է Tutto Mercato-ն:
«Բոլորը, ովքեր կապված են համաշխարհային ֆուտբոլի հետ, գիտեն, թե ովքեր են հանդես եկել «Նյու-Յորք Կոսմոս»-ում:
Հենց նրանք են նպաստել ամերիկական ֆուտբոլի զարգացմանը: Հպարտ եմ, որ նրանց քայլերով եմ գնում: Հավատում եմ այս թիմի ծրագրերին և ուրախ եմ, որ այս թիմի մասնիկն եմ»,- հայտարարել է Ռաուլը: