Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է «արքայական ակումբ»-ի նպատակների մասին, տեղեկացնում է Marca-ն:
– Մինչ ամանորը մենք ցանկանում ենք գլխավորել Իսպանիայի մրցաշարային աղյուսակը, շարունակել Իսպանիայի Գավաթի խաղարկության ճանապարհը, և դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ:
Չենք մտածում ապագայի մասին, քանի որ ֆուտբոլում ամեն ինչ փոփոխական է,- հայտարարել է Կասիլյասը:
Հավելենք, որ Մադրիդի «Ռեալ»-ը ներկա պահին զբաղեցնում է Իսպանիայի առաջնության աղյուսակի 3-րդ հորիզոնականը: