Իտալական «Միլան»-ի իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է, որ իր կամքով է լքել անգլիական «Չելսի»-ն, տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները:
«Մոուրինյոն միշտ էլ լավ է եղել ինձ հետ: «Չելսի»-ն լքելու վերջնական որոշումը ես եմ կայացրել, քանի որ ինձ ավելին էր հարկավոր:
Ինչ վերաբերում է Մադրիդի «Ատլետիկո»-ին, ապա ես կտեղափոխվեմ Իսպանիա միայն այն դեպքում, երբ նրանք իմ կարիքն իսկապես զգան»,- հայտարարել է Տորեսը: