Հայտնաբերվել է զանգվածային գերեզման՝ 150 իրաքյան սուննիների մարմիններով, որոնք մարտնչել են «Իրաքի և Շամի իսլամական պետության» գրոհայինների դեմ։ Այս մասին հաղորդում է Reuters–ը։
Ըստ անվտանգության ծառայության աշխատակիցների տեղեկության՝ գրոհայինները պատանդներին իրենց գյուղերից տարել են Ռամադի քաղաք, սպանել են նրանց և թաղել։
Ավելի վաղ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կոալիցիան հոկտեմբերի 28-ին և 29-ին Իրաքում և Սիրիայում 14 ավիահարված էր հասցրել գրոհայինների դիրքերին։