Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամերիկահայը Երևանում ստեղծել է բանկային քարտեր կեղծողների խումբ՝ ներգրավելով նաև «Տակո-Մակո» ռեստորանի աշխատակցին

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Լոս-Անջելեսում ծնված, երկքաղաքացի հանդիսացող Ջոն Սարգիս Շիրվանյանի և մյուսների գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ 32-ամյա Ջոնը և 29-ամյա Արսեն Մուրադյանը 2012 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նպատակադրվել են Երևանում կազմակերպել բանկային քարտերի կեղծման, այդ քարտերի իրացմամբ տարբեր անձանց հաշվեհամարներից գումարների հափշտակման գործընթացը: Նրանք ծրագրել են համացանցի միջոցով ձեռք բերել բանկային քարտերի մագնիսական ժապավեններում տվյալներ գրառելու, կարդալու, վերծանելու համար նախատեսված հատուկ սարք:

Ձեռնամուխ լինելով այդ մտադրության իրականացմանը, ըստ դատական ակտի՝ Ջոն Շիրվանյանը 2012 թվականի մայիսի 2-ին «Յունիբանկում» իր ունեցած հաշվեհամարից համացանցի համապատասխան վճարային համակարգով կատարել է 304 եվրոյի փոխանցում, որի արդյունքում համացանցի «ebay» կայքի միջոցով Չինաստանից ձեռք է բերել վերոհիշյալ սարքը:

Շիրվանյանը պատվիրել է փոստային առաքման միջոցով, իր անվամբ սարքն ուղարկել իր կնոջ ծնողների երևանյան հասցեով:

2012 թվականի մայիսի 15-ին ստանալով հարկավոր սարքը և դրա հետ առկա դատարկ մագնիսական ժապավեններով, առանց արտաքին գրառման պլաստիկ քարտերը, Ջոնն ու Արսենը համատեղ միջոցներ են ձեռնարկել տարբեր անձանց պատկանող բանկային տվյալները հայթայթելու ուղղությամբ:

Հունիս ամսին Ջոնն ու Արսենը մասնակցել են վերջինիս ծանոթի կողմից «Մետրոպոլ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող բնակելի շենքի բնակարաններից մեկում կազմակերպված խնջույքին:

Օգտվելով այն հանգամանքից, որ խնջույքին մասնակցող հյուրերից մեկի՝ Սանտրայի ինքնազգացողությունը ոգելից խմիչքներ օգտագործելու հետևանքով վատացել է, բոլոր հյուրերը զբաղված են եղել նրան օգնություն ցուցաբերելով, Ջոնն ու Արսենը ստուգել են խնջույքին մասնակցող հյուրերի պայուսակները:

Սաբրինե Ի.-ի պայուսակից գտել են նրա՝ «Բիբլոս» բանկի քարտը, այն անցկացրել են իրենց մոտ եղած հատուկ սարքի միջով և սարքի գործարանային հիշողության մեջ գաղտնի գրառել են քարտի մագնիսական ժապավենի բանկային տվյալները:

Ջոնն ու Արսենը նույն հյուրի պայուսակից գողացել են նաև նրա քարտի գաղտնաբառը: Այնուհետև գնացել են տուն, հատուկ սարքի և համակարգչի միջոցով պատրաստել են երկու կեղծ քարտեր: Նպատակ ունենալով ստուգել կեղծ քարտերի աշխատունակությունը՝ բանկոմատի միջոցով ստուգել են քարտատիրոջ հաշվեհամարին առկա գումարի չափը: Տեսել են, որ հաշվեհամարին ընդամենը 46 եվրո կա, որոշել են այն չկանխիկացնել՝ սպասելով, որ հաշվեհամարը համալրվի խոշոր գումարով:

Շարունակելով իրենց հանցավոր գործունեությունը, ըստ դատական ակտի՝ Ջոնն ու Արսենը գնացել են Երևանի «Տակո-Մակո» մեքսիկական ռեստորան, որտեղ Արսենը Ջոնին ծանոթացրել է ռեստորանի բարմեն, 22-ամյա Մարիա Գրիգորյանի հետ:

Վերջինիս տեղեկացրել են իրենց հանցավոր ծրագրերի մասին, խոստացել են կեղծված քարտերի իրացումից նրան տալ խոշոր գումարներ:

Մարիան համաձայնել է օժանդակել նրանց: Ջոնն ու Արսենը նրան են տվել քարտերից տվյալներ կարդացող իրենց սարքը և առաջարկել են բանկային քարտով վճարում կատարող այցելուների քարտերն անցկացնել իրենց սարքի միջով, այդպիսով գաղտնի ձայնագրել այդ քարտերի բանկային տեղեկությունները:

Մարիան Ջոնի ու Արսենի տված սարքն օգտագործել է և 2012 թվականի հուլիսի 6-ին «Տակո-Մակո» ռեստորանի հաճախորդ Ս. Բ.-ին պատկանող՝ «Կոնվերս» բանկի քարտի տվյալները, այդ քարտով վճարում կատարելու պահին, գաղտնի ձայնագրել է իրեն տրված սարքով, ապա սարքը փոխանցել է Ջոն Շիրվանյանին:

Վերջինս իրեն փոխանցված սարքի ու իր համակարգչի միջոցով, օգտագործելով Մարիա Գրիգորյանից ստացված՝ Ս. Բ.-ի բանկային տվյալները, իրացման նպատակով պատրաստել է բանկային կեղծ քարտ, որը հետագայում իրացրել է Երևանի տարբեր առևտրի կետերում:

Դրանից հետո Ջոն Շիրվանյանի և Արսեն Մուրադյանի միջև գումարային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, արդյունքում հանցակիցները բաժանվել են:

Ս. Բ.-ի քարտի հաշվեհամարի տվյալներով սարքը մնացել է Ջոնի մոտ, իսկ Սաբինե Ի.-ի տվյալներով պատրաստված կեղծ քարտը՝ Արսենի մոտ:

Ամբաստանյալներ Ջոնը, Արսենը և Մարիան դատարանում իրենց մեղավոր են ճանաչել, միջնորդել են գործը քննել արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Ջոն Շիրվանյանի խնամքին է գտնվում հղի կինը, Արսեն Մուրադյանի խնամքին է 2011 թվականին ծնված երեխան, ինչպես նաև այն, որ Ջոնն ու Արսենը լիովին վերականգնել են հանցագործության հետևանքով անմիջականորեն պատճառված գույքային վնասը:

Դատարանը հաշվի է առել նաև, որ Մարիա Գրիգորյանի խնամքին են թոշակառու մայրը և հիվանդ եղբայրը, Մարիան է ընտանիքի միակ կերակրողը:

Ջոն Շիրվանյանը և Արսեն Մուրադյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 203 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու երկուսն էլ դատապարտվել են 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Մարիա Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել նրանց օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-203 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում