Լոս Անջելեսում Թոմ Ֆորդի պատվն կայացած amfAR Gala Inspiration երեկոյին Միլա Յովովիչը հայտնվել է Donna Karan-ի հիասքանչ կարմիր զգեստով, որը չի թաքցրել նրա փորիկը: Դերասանուհին, որը օգոստոսին հայտարարել էր իր հղիության մասին, անցած երեկոյին հայտարարել է, որ աղջիկ է սպասում, գրում է Spletnik.ru-ն:
Այդ նորությունը, որը պատմել է Միլան, ուրախացրել է նրա փոքր ընտանիքի անդամներին, սակայն ամենից շատ վեցամյա Էվեր Գաբոյին, որը երազում է փոքրիկ քրոջ մասին և պատրաստվում է նրա հետ կիսել իր հագուստները:
Յովովիչը խոստովանել է նաև, որ փոքր-ինչ նյարդայնացել է հղի փորիկով կարմիր գորգին հայտնվելիս, սակայն լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես շատ երջանիկ եմ: Եվ իսկապես ինձ այսօր հիանալի եմ զգում»: