Երկու երեխաների երջանիկ մայր Վերա Բրեժնևան համացանցում հրապարակել է կրտսեր աղջկանով հղի ժամանակվա լուսանկարը, գրում է Viva.ua-ը:
Երգչուհի Վերա Բրեժնևան միացել է սոցցանցում ֆլեշմոբին, որը փոխարինել է Ice Bucket Challenge ակցիային: Այս անգամ համացանցը ողողվել է ֆոտոնոստալգիայով, որի շրջանակներում մարդիկ հրապարակում են 5 տարվա վաղեմություն ունեցող լուսանկարները:
Միտումից հետ չմնալու համար Բրեժնևան նույնպես հին լուսանկար է հրապարակել: Լուսանկարում երգչուհին հղի է իր երկրորդ աղջկանով՝ Սառայով, որը ծնվել է օլիգարխ Միխայիլ Կիպերմանի հետ ամուսնությունում: