Թուրքիայի ԱԳՆ-ն կասկածելի փոշիով ծանոց է ստացել, հինգշաբթի գրում է թուրքական Milliyet թերթը։
Թերթի տեղեկությամբ՝ ծանրոցը ստանալուց հետո դեպքի վայր են կանչվել Արտակարգ իրավիճակների կանխարգելման ու վերացման վարչության (AFAD) աշխատակիցները։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Ստամբուլում Կանադայի, Բելգիայի ու Գերմանիայի հյուպատոսությունները տարհանվել են դեղին փոշիով ծանրոցներ ստանալուց հետո։ Համապատասխան հետազոտության արդյունքում պարզվել էր, որ փոշին թունավոր չէ։