Յոհանեսբուրգի իրավապահները ձերբակալել են կնոջը, որի ննջարանում գտել են 12 գողացված ոչխար՝ հայտնում է News24-ը:
Ավելի վաղ հարևան ֆերմայից գողացվել էր 23 ոչխար: 5 կենդանիներին ավելի վաղ գտել էին հարևան դաշտերում, իսկ մյուս 6-ի ճակատագիրը առայժմ անհայտ է մնում:
Իրավապահները պատմել են, որ կարողացել են նույնականացնել ոչխարներին, քանի որ նրանք մակնշված են եղել:
Կինը ձերբակալվել է, քանի որ չի կարողացել բացատրել, թե ինչպես են կենդանիները հայտնվել իր ննջարանում: