Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիսավորապես հյուրերին է ներկայացրել Անկարայում իր նոր պալատը: Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտնում է Euronews-ը:
1000 սենյակ ունեցող այդ ապարանքի շքեղությունը վրդովեցրել է ընդդիմությանը. այն արժե ավելի քան 270 մլն եվրո:
Շրջակա միջավայրի պաշտպանները ևս դժգոհ են պալատի կառուցումից, որովհետև շինարարության ընթացքում հատվել են հարյուրավոր ծառեր:
Ի սկզբանե այդ պալատը պետք է լիներ վարչապետի նստավայրը, բայց երբ Էրդողանը դարձավ նախագահ, կառույցի կարգավիճակը ևս փոխվեց: