Գերմանիայի Բունդեսլիգայի 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ կայանալիք խաղից առաջ «Բավարիա»-ի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով ավելի վաղ հանդես էր գալիս դորտմունդյան ակումբում, հայտարարել է, որ «Բորուսիա»-ին չի կարելի թերագնահատել:
Լևանդովսկին կարծում է, որ ոչ համապատասխան տրամադրվածությունը կարող է չար կատակ խաղալ իր թիմի համար:
«Չնայած, որ «Բորուսիա»-ն մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում է, կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Այս խաղը շատ կարևոր է նրանց համար: «Բորուսիա»-ի համար դեռ ուշ չէ փրկել մրցաշրջանը, որն առայժմ լավ չի դասավորվում նրանց համար»,- Լևանդովսկիի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ 9-րդ տուրից հետո «Բորուսիա»-ն 15-րդն է մրցաշարային աղյուսակում: Յուրգեն Կլոպի սաները «Բավարիա»-ին զիջում են 14 միավորով, որը 21 միավորով առաջինն է: