Իսրայելցի ծայրահեղականները փորձում են գրոհով գրավել Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող Ալ-Աքսա մզկիթը: Sky News Arabia հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հարձակվողներց 4-ն արդեն ձերբակալվել է:
Ավելի վաղ եգիպտական «Ալ-Յաում աս-Սաբիա» պորտալը հայտնել էր, որ աջ արմատական պատգամավոր Մոշե Ֆեյգլինը՝ «Լիկուդ» կուսակցությունից, արդեն տասնյակ կողմնակիցների ուղեկցությամբ ժամանել է «Ալ-Հարամ աշ-Շարիֆ» մզկիթային համալիր:
Ներկայումս համալիրին և դրա տարածքում գտնվող Ալ-Աքսա մզկիթին հասանելիությունը 1967 թվականից ի վեր առաջին անգամ ամբողջվին փակ է՝ մինչև իսրայելական իշխանությունների «հետագա հրահանգը»: