Կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ 3-4 տարեկանից երազել է խաղալ «Ռեալ»-ում:
«Միշտ երազել եմ հանդես գալ «Ռեալ»-ում, երկար եմ երազել այդ մասին: 3-4 տարեկանից երազանքս մադրիդյան ակումբում ելույթն էր: Ցանկանում եմ այստեղ մնալ երկար տարիներ:
Կպայքարեմ` թիմի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար: Գիտեի, որ տաղանդավոր եմ, բայց ֆուտբոլում հնարավոր չէ նաև առանց հաջողության»,- Marca-ն մեջբերում է Ռոդրիգեսի խոսքերը: