Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

«Մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել». Շավարշ Քոչարյան

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ավարտից հետո պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավորապես Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ. «Որևէ փոխզիջում չի եղել: Նազարբաևի կողմից բարձրացվում էր այն հարցը, որ հստակեցվի՝ Հայաստանը անդամակցում է ԵՏՄ-ին Ղարաբաղի հետ միասի՞ն, թե՞ ոչ, մենք ընդամենը վերահաստատել ենք այն դիրքորոշումը, որ ՀՀ-ն ունեցել է անկախությունից ի վեր, որ ԼՂՀ-ն Հայաստանի մաս չի կազմում»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդամենը վերահաստատել ենք մեր դիրքորոշումը: Նրա խոսքով՝ մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել, այդպիսի պահանջ չկա, և պայմանագրում որևէ կետ չկա, որ մենք պարտավոր ենք որևէ տեղ մաքսակետ դնել, դա մեր անդամ երկրների սուվերեն իրավունքն է: Իսկ ինչ վերաբերում է գործող մաքսակետերին, ապա, Շավարշ Քոչարյանի խոսքով, դրանք դիտարկվել են հանձնաժողովի կողմից և համարել են, որ մենք պատրաստ ենք: Որևէ այլ պահանջ գոյություն չունի, նշեց նա:

Անդրադառնալով Ֆրանսիայի եռակողմ հանդիպմանը՝ նա նշեց, որ Ադրբեջանի դիրքորուշումը քանի դեռ այնպիսին է, ինչպիսին կա, շարունակում է խոչընդոտ լինել առաջընթացի համար: Ըստ նրա՝ պետք չէ առանձնապես տեղեկացված լինել՝ հասկանալու համար, որ առաջընթաց անհնարին է, երբ կողմերից մեկն ասում է ամեն ինչ կամ ոչինչ: Առաջընթացի համար պետք է համապատասխան մթնոլորտ: Ադրբեջանում բացահայտ հայտարարվում է, որ հայերը թշնամի են:

Անդրադառնալով Ադրբեջանին Ռուսաստանի կողմից սպառազինմանը, թե ինչ քայլ է ձեռնարկում ԱԳՆ՝ նա նշեց, որ որևէ քայլ չեն ձեռնարկում, Ռուսաստանը վաճառում է իր զենքը և տարբեր գներով և ոչ միայն Ադրբեջանին. «Իհարկե, սա միշտ եղել է մեր բանակցային սեղանին, բայց խնդիրը պետք է նայել ավելի լայն համատեքստում, թե մենք ինչ ենք ստանում, ինչ գներով և ինչպես ենք կարողանում ապահովել մեր ռազմական բալանսը»:

Հավասարակշռությունը, ըստ նրա, միայն զենքով չէ, եթե միայն զենքով լիներ, մենք չէինք ունենա ղարաբաղյան հաղթանակ: Նա հիշեցրեց, որ ռազմական ուղղաթիռներով Ադրբեջանը հիսունից ավելի ռազմական ուղղաթիռ ուներ, մենք՝ ոչ մի հատ, ընթացքում չորս հատ հաջողվեց մեզ ձեռք բերել: Ռազմական հավասարակշռությունը դա և տեխնիկան է, ռազմական դիրքը, բանակի կազմակերպվածությունը: «Մենք տեսանք, թե ինչպես օգոստոսին հատուկ ջոկատայինների ատամները ջարդեցին մեր զորակոչիկները, օգոստոսը մի բան ցույց տվեց, որ բոլոր քաղաքական ուժերը և ՀԿ-ները հանդես եկան որպես մեկ բռունցք»:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում