Երեկ Իտալիայի Ա Սերիայում տեղի ունեցավ միջանկյալ՝ 9-րդ տուրը: Թուրինի «Յուվենթուս»-ն արտագնա խաղում 1:0 հաշվով զիջեց «Ջենոա»-ին, իսկ «Ռոմա»-ն սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Չեզենա»-ի դարպասն ու վաստակած միավորներով հավասարվեց «Ծեր սինյորա»-ին:
«Գալյեր»-ի գլխավոր մարզչին անմիջական մրցակցի պարտության մասին տեղեկացրեց Ռաջա Նաինգոլանը, որին հետևեց մարզչի յուրատեսակ արձագանքը: