Ինչպես արդեն հայտնի է, բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսն ու նրա կինը՝ ամերիկացի դերասանուհի Էյդա Ֆիլդը, որդի են ունեցել:
Տղան կշռում է 3 կգ 680 գրամ: Ծնողները որդուն դեռ չեն անվանակոչել՝ հայտնում է korrespondent.net-ը:
Ուիլյամսը YouTube-ում տեղադրել է մի քանի տեսագրություններ այն մասին, թե ինչպես է տեղի ունեցել ծննդաբերությունը:
Դրանցից մեկում նա երգում է՝ փորձելով բարոյապես օգնել կնոջը ծննդաբերության ցավերի ժամանակ: