Lenovo-ն փակել է Google-ից Motorola Mobility սմարթֆոնի արտադրության բիզնեսը 2.91 մլրդ դոլարով ձեռք բերելու գործարքը՝ հայտնում է TASS-ը՝ հղում անելով Lenovo-ի հաղորդագրությանը: Գործարքի պայմաններով՝ 1.41 մլրդ դոլարը վճարվում է գործարքի փակվելու ժամանակ, մնացած 1.5 մլրդ դոլարը՝ 3 տարի մարման ժամկետով:
Պայմանագրի համաձայն՝ Lenovo-ն ձեռք է բերում Motorola ապրանքանիշը, Motorola-ի սմարթֆոնների մի շարք մոդելներ, այդ թվում՝ Moto X-ը, Moto G-ն, Moto E-ն, DROID շարքի սմարթֆոնները, նաև Motorola ապրանքանիշի ներքո ապրանքների զարգացման ծրագրերն ու նախագծերը: Motorola-ն կդառնա Lenovo-ի լրիվ սեփականության տակ գտնվող դուստր ընկերություն:
Lenovo-ն Google-ից Motorola Mobility-ի գնման մասին համաձայնագիրը ստորագրել է 2014թ. հունվարի վերջին: Ինքը՝ Google-ը, Motorola Mobility-ն ձեռք է բերել 2012թ.՝ 12.5 մլրդ դոլարով: