«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը ծրագրում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը, ով այժմ թիմում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:
Ինչպես գիտեք, անգլիական ակումբը «Մոնակո»-ի հետ 1 տարվա վարձակալական պայմանագիր է ստորագրել: Mirror-ի տեղեկություններով՝ կողմերը համաձայնության են եկել տրանսֆերի հարցում:
«Մոնակո»-ն ստանալու է 55 մլն եվրո, իսկ Ֆալկաոյի ներկայիս աշխատավարձը (240.000 ֆունտ շաբաթական) մնալու է անփոփոխ: Ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն «կարմիր սատանաներ»-ի կազմում անցկացրել է 5 խաղ՝ խփելով 1 գոլ: